Գլխավոր :: Ֆոտո- և տեսանյութեր
Ֆոտո. «Նոր Կյանք» ջրաշխարհ, ԼՂՀ Հադրութի շրջան, Տողի ձորակ
“Նոր կյանք” ջրաշխարհը կառուցված է Հադրութի շրջանի, Տող գյուղի գեղատեսիլ ձորակում: Այստեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները հարմարավետ հանգստի և զվարճանքների համար: Ձեր տրամադրության տակ են մանկական բացօթյա լողավազանը` ջրային ատրակցիոններով, մեծահասակների համար նախատեսված բացօթյա լողավազանը, սրճարանը, ռեստորանը` հայկական և եվրոպական խոհանոցներով, մթերային, տնտեսական և հագուստի խանութները: Ցանկապատված պարտեզներում, որոնք համալրված են տաղավարով, մանղալով և առանձին սանհանգույցով, դուք ինքներդ կարող եք կազմակերպել խնջույքներ և գիշերել վրանային ճամբարում: 2011 թվականից ջրաշխարհի տարածքում գործում է նաև հարմարավետ չորս սենյականոց հյուրանոց: Լողավազանների մոտ մշտապես հերթապահում են արհեստավարժ փրկարարները: