![]() |
|||
«Ասպար Տուր» ընկերությունԼինելով պատմամշակութային արժեքների և վայրի բնության սիրահարներ, մենք ինքներս շատ ենք շրջագայում Հայաստանում և Արցախում: Պատմամշակութային մեր բացառիկ արժեքների, բնության կերտած հրաշալիքների կողքին, հաճախ ենք այցելել նաև իրենց նշանակությամբ ոչ պակաս կարևոր և արժեքավոր այնպիսի վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, բերդեր ու վայրի բնության կուսական վայրեր, գետեր, ջրվեժներ, անտառներ, լեռներ, սարեր ու քարանձավներ, որոնց ճանապարհները սովորական մեքենաների համար անանցանելի են: Ամեն անգամ ափսոսանք ապրելով, որ բոլոր այս վայրերն անհասանելի են ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև օտարերկրացի զբոսաշրջիկների համար և հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ ենք ճանաչում Արցախն ու Հայաստանը, որոշեցինք ձեռնարկել այնպիսի տուրեր, որոնց ընթացքում ճանապարհների դժվար անցանելիությունը կվերածենք ճանապարհորդական հմայքի. այսինքն, յուրաքանչյուր տուրի ընթացում նախատեսելով այցեր թե պատմամշակութային վայրեր, թե վայրի բնության գիրկ, մենք ցանկանում ենք հնարավորություն տալ զբոսաշրջիկներին ամբողջությամբ ճանաչելու Հայաստան աշխարհը: "Ասպար Տուր" - ը տուրիստական բազում արկածներ է կազմակերպում մեր բնությունը չվնասելու, պատմական, մշակութային և ազգային արժեքների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու, ճանաչելու հնարավորություն ստեղծելու անփոփոխ սկզբունքով: Մեր գործունեությունն ուղղված է բնության և պատմական արժեքների պահպանությանը: Պատահական չէ մեր անվանումը` Ասպար, այսինքն ` վահան:
Մենք ստեղծել ենք հիմնավոր մի ենթակառույց, որը երաշխավորում է Հայաստանում ու Արցախում Ձեր հանգստի առավելագույն հարմարավետությունը։ |
Գրանցվել մեր փոստային խմբում. ![]() |
| © 2008 aspar Tour | |