Տրանսպորտ, զբոսաշրջային գույք և սարքավորումներ
Մեր ընկերությունը նախատեսած ճամփորդությունների իրականացման համար մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում ոչ պատահականորեն ընտրել է արտաճանապարհային մեքենաներ, որոնք բոլոր իմաստներով արդարացրել են սպասելիքները նաև մեր փորձարկումների ընթացքում: Մեր կազմակերպած տուրերի բնույթը հաշվի առնելով, հնարավոր տարբեր իրավիճակներից առավել ապահով դուրս գալու համար մեքենաները հագեցվել են նաև հավելյալ սարքավորումներով: Նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև ճամփորդական, էքստրիմ տուրերի կազմակերպման հատուկ գույքի ընտրության հարցում. մենք օգտվում ենք աշխարհում առաջատար ընկերությունների արտադրանքից:
Տես նաև. «Ասպար Տուր» ընկերության արտաճանապարհային ավտոմեքենաները (06:00 րոպե)