100 մետր ներքև, 300 մետր վերև
Ուղևորության տեսակը. պատմամշակութային, ազգագրական, քարանձավային, հանգստյան օրերի, ակտիվ, արտաճանապարհային
Տևողությունը. 4 օր, 3 գիշեր
Երթուղին. Երևան- Արարատի մարզ /Խոր Վիրապ/ – Վայոց Ձորի մարզ /Նորավանք, Արենի, Արջերի, Մոզրով/ – Սյունիքի մարզ /Զորաց Քարեր, Տաթև/ – Երևան
Ծրագիր
օր 1
- Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայանից
- Ճաշ Երևանի էթնիկ ռեստորաններից մեկում
- Ուղևորություն Արարատի մարզ, այցելություն Խոր Վիրապ /4-17-րդ դդ./, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին
- Ուղևորություն Վայոց Ձորի մարզ, Ամաղուի կիրճ, ճաշ բնական քարայրում /խոտաբույսերով թեյ, գյուղական պանիր, մեղր, մածուն, տնական գինի և այլն/
- Այցելություն Նորավանք վանական համալիր /11-13-րդ դդ./
- Այցելություն հանրաճանաչ Արենի գինեգործական գյուղ, ընթրիք գյուղում, տեղական ճաշատեսակների պատրաստում թոնրի մեջ /լավաշ, գաթա, միս և այլն/
- Ուղևորություն Վայք քաղաք, գիշերակաց հյուրանոցում:
օր 2
- Նախաճաշ հյուրանոցում
- Ուղևորություն դեպի Հայաստանում ամենաերկար և հետաքրքիր քարանձավներից մեկը Արջերի քարանձավ, /5-6 ժամ/
- Վայրեջք 100 մետր, մինչև ստորգետնյա լիճ
- Ճաշ ռեստորանում, գետի ափին
- Ուղևորություն դեպի Մոզրովի քարանձավ, այցելություն քարանձավ
- Ուղևորություն Սյունիքի մարզ, /Սիսիան քաղաք,/ տեղակայում հյուրանոցում, ընթրիք:
օր 3
- Նախաճաշ հյուրանոցում
- Այցելություն Զորաց Քարեր /Քարահունջ/ նախնադարյան մեգալիթյան համալիր
- Ուղևորություն դեպի Տաթև վանական համալիր /9-10 դդ./, այցելություն համալիր աշխարհի ամենաերկար "Տաթևի Թևեր" ճոպանուղով /5-7 կմ/, Որոտան գետի կիրճի վրայով, 300 մետր բարձրությամբ
- Ճաշ գյուղական պանդոկում
- Վերադարձ Երևան, տեղակայում հյուրանոցում, հանգիստ, ընթրիք ակումբում:
օր 4
- Նախաճաշ հյուրանոցում
- Այցելություն "Վերնիսաժ" հուշանվերների տոնավաճառ, այցելություն Երևանի լեգենդար "Արարատ" կոնյակի գործարան, էքսկուրսիա, կոնյակի տեսակների համտեսում
- Ճաշ ռեստորանում
- Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայան:
Ողջ ուղևորության ընթացքում ընկերությունը կապահովի նման ուղևորության համար անհրաժեշտ բոլոր որակյալ պարագաներով և գույքով, ինչպես նաև` տաք սուրճով, թեյով, մրգով, չրեղենով և ջրեղենով: Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կլինեն բնության գրկում: Ձեզ կուղեկցեն ընկերության պրոֆեսիոնալ վարորդները:
|
Գրանցվել մեր փոստային խմբում.
|