Հայաստանի և Արցախի թաքնված գանձերը - Բ
Ուղևորության տեսակ. պատմա-մշակութային, ակտիվ, արտաճանապարհային
Տևողություն. 5 օր
Երթուղի. Երևան - Վայոց Ձորի մարզ /Սմբատաբերդ, Սպիտակավոր վանք, Սելիմի քարավանատուն/ - Գեղարքունիքի մարզ /Սևանա լիճ/ - Արցախ, Քարվաճառի շրջան /Ջերմաջուր, Դադիվանք/ - Մարտակերտի շրջան /Գանձասար/ - Հադրութի շրջան /Գտչավանք, Մեծ Թաղեր գյուղ/ - Երևան
Ծրագիր
1 օր
- Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայանից, տեղակայում Երևանի հյուրանոցներից մեկում,
- Ճաշ ռեստորանում,
- Սիթի-տուր Երևանում /Ծիծեռնակաբերդ` 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի Հուշահամալիր, Երևանի կոնյակի գործարան, Մատենադարան, Էրեբունի թանգարան և այլն./
- Ընթրիք ռեստորանում, գիշերակաց հյուրանոցում:
2 օր
- Նախաճաշ հյուրանոցում,
- Մեկնում Երևանից դեպի Վայոց Ձորի մարզ, Սելիմի միջանցքով դեպի Սպիտակավոր վանք /13-րդ դար/, որտեղ թաղված են Գարեգին Նժդեհի մասունքները,
- Այնուհետև` ուղևորություն դեպի Սմբատաբերդ ամրոց /5-րդ դար/, որից հետո Սելիմի Քարավանատուն,
- Ճաշ Սմբատաբերդի տարածքում /խորովածի տեսականի, խորոված բանջարեղեն և այլն/,
- Այնուհետև` դեպի Սևանա լիճ, Մարտունի-Վարդենիս հատված, հանգիստ լճափին,
- Ընթրիք և գիշերակաց Սևանա լճի ափին, վրանային ճամբարում:
3 օր
- Նախաճաշ ճամբարում,
- Մեկնում դեպի Ղարաբաղի Քարվաճառի շրջան Վարդենիս – Սոտք ճանապարհով, Թութխուն գետի ափին գտնվող Ջերմաջուր /հանքային աղբյուր/, հանգիստ,
- Ճաշ բնության գրկում, այնուհետև ուղևորություն դեպի Դադիվանք վանական համալիր /5–13-րդ դար/, որը գտնվում է Մռավ լեռան անտառապատ ստորոտում, Թարթառ գետի ձախ ափին,
- Ուղևորություն դեպի Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, ընթրիք Խաչեն գետի ափին:
- Այցելությոն Գաննձասար վանական համալիր:
- Գիշերակաց Վանք գյուղի հյուրանոցներից մեկում:
4 օր
- Նախաճաշ հյուրանոցում,
- Մեկնում դեպի Հադրութի շրջան, Գտչավանք /13-րդ դար/,
- Այնուհետև ուղևորություն դեպի Հալևորի կամուրջ, որից հետո` դեպի Մեծ Թաղեր գյուղում գտնվող "Կաժ" էթնո-համալիր /դարբնոց, թեյարան, թթի օղու ավնդական եղանակով թորման արտադրամաս/,
- Ճաշ թեյարանում /արցախյան, հադրության գյուղական ուտեստներ/:
- Վերադարձ Երևան Բերձոր - Գորիս ճանապարհով, ընթրիք Վայքում:
- Գիշերակաց Երևանում, հյուրանոցում:
5 օր
- Նախաճաշ հյուրանոցում,
- Ուղևորություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, այցելություն Մայր Տաճար /4-17-րդ դար/ և Զվարթնոց /7-րդ. դար/,
- Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայան:
|
Գրանցվել մեր փոստային խմբում.
|