Գինեգործության բնօրրանը
Տեսակ. պատմամշակութային, կորպորատիվ տուրեր, հանգստյան օրերի տուրեր
Երթուղի. Երևան- Արարատի մարզ /Խոր Վիրապ/-Վայոց Ձորի մարզ /Նորավանք, Ամաղու, Արենի/- Արմավիրի մարզ /Էջմիածին Զվարթնոց/
Տևողություն. 3 օր 2 գիշեր
Աստվածաշնչյան հայտնի պատմությունն ասում է, որ գինին իր ծնունդով պարտական է Նոյ նահապետին, ով դուրս եկավ տապանից, Արարատյան լեռներում, սկսեց մշակել հողը ու տնկեց առաջին խաղողի որթը: Գինին եղավ Նոյի և նրան ուղեկցողների պարգևը ջրհեղեղի ժամանակ իրենց կրած տառապանքների դիմաց: Իսկ գիտնական պատմաբանները հաստատում են, որ Հայաստանը համարվում է գինեգործության բնօրրաններից մեկը: Դեռ 2500 տարի առաջ Հայաստանը հին աշխարհի շուկաներ էր արտահանում արտակարգ գինի: Մենք առաջարկում ենք հետաքրքրաշարժ ճանապարհորդություն հայկական գինեգործության ամենավառ երթուղիներից մեկով:
Ծրագիր
1 օր
- Տրանսֆեր “Զվարթնոց” օդանավակայանից, տեղակայում Երևանի հյուրանոցներից մեկում
- Ճաշ Երևանի էթնիկ ռեստորաններից մեկում, “Մեր Գյուղը” պանդոկում
- Այցելություն Երևանի լեգենդար "Արարատ" կոնյակի գործարան, կոնյակի տեսակների համտեսում
- Շրջայց քաղաքում, այցելություն Հաղթանակի պուրակի դիտակետ, այնտեղից ոտքով դեպի “Կասկադ” ճարտարապետական համալիր, զբոսանք քանդակների պուրակում, այնուհետև` դեպի Ազգային օպերայի և բալետի շենքին հարակից ազատության հրապարակ և հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ երգող շատրվանների մոտ
- Ընթրիք ակումբում, հայկական գինու տեսակների համտեսում:
2 օր
- Նախաճաշ հյուրանոցում
- Ուղևորություն Արարատի մարզ, այցելություն Խոր Վիրապ /4-17-րդ դդ/, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին
- Ուղևորություն Վայոց Ձորի մարզ, Ամաղուի կիրճ, ճաշ բնական գեղատեսիլ քարայրում, տեղական “Արենի” էնդեմիկ խաղողից պատրաստված գինիների և հայկական պանրի տեսակների համտեսում
- Այցելություն Նորավանք վանական համալիր /11-13-րդ դդ/, որտեղ և օրհնվում է խաղողի բերքը
- Այցելություն Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավ, որտեղ պեղումների արդյունքում հայտնաբերվել է մարկության պատմության ընթացքում ամենահին գինու գործարանը
- Այցելություն հանրաճանաչ Արենի գինեգործական գյուղ, ծանոթացում հայկական գինու ավանդույթներին, ընթրիք գյուղում, տեղական ճաշատեսակների պատրաստում թոնրի մեջ /լավաշ, գաթա, միս և այլն/ և վարպետաց դասեր
- Խնջույք գյուղական այգում
- Վերադարձ Երևան, գիշերակաց հյուրանոցում:
3 օր
- Նախաճաշ հյուրանոցում
- Այցելություն գինու և կոնյակի ֆիրմայի խանութ
- Այցելություն "Վերնիսաժ" հուշանվերների տոնավաճառ
- Ճաշ գինետանը
- Ուղևորություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, այցելություն Մայր տաճար /4-17-րդ դդ/, Այցելություն Զվարթնոց /7-րդ. դ/
- Տրանսֆեր օդանավակայան:
|
Գրանցվել մեր փոստային խմբում.
|