Ասպար Ուայլդ Տուր

Գլխավոր

Մեր մասին

Հետադարձ կապ

Join aspar Wild Tour on Facebook In English Русская версия сайта

Կոնյակային քվեստ. “Արարատի” լեգենդները

Տեսակը. Կորպորատիվ տուրեր, արկածային, քվեստ

Տևողություն. 3 օր

Լեգենդ

Ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը, քան դուրս գալ “Արարատ” տրեստի նկուղներից: Հռչակավոր հայկական կոնյակն իր պատմությունը սկսել 1887 թ-ին, վաճառական Ներսես Թաիրյանցի հիմնադրած գործարանից: Սակայն համաշխարհային հռչակն ազնվական խմիչքը ձեռք է բերել այն բանից հետո, երբ 1899թ-ին գործարանը գնել է “Ն.Լ. Շուստով և որդիներ” առևտրաարդյունաբերական ընկերությունը: Արդեն հաջորդ տարի Շուստովը հայկական կոնյակը Փարիզում ծածուկ ներկայացրեց ցուցահանդեսի: Ժյուրիի անդամներն առանց վարանելու Գրան Պրին հանձնեցին ազնվական խմիչքի անհայտ արտադրողին: Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ իմացան, որ իրենց հավանությանն արժանացած կոնյակը բերվել է Հայաստանից: Նրանք բացառության կարգով, արտասահմանցի միակ գինեգործ Նիկոլայ Շուստովին արտոնեցին իր ապրանքանիշն անվանել ոչ թե “բրենդի”, ինչպես հարկն էր, այլև` “կոնյակ”: Սա կոնյակի պատմության ընթացքում նմանատիպ միակ դեպքն է: “Արարատի” լեգենդների մոտիվներով հրապուրիչ խաղին մասնակցելը, հայկական կոնյակի գաղտնիքները բացահայտելը և, վերջապես, աշխարհահռչակ այդ խմիչքը հենց իր պատմական հայրենիքում համտեսելը հիանալի առիթ են կորպորատիվ հանգստյան օրերը Հայաստանում անցկացնելու համար:

Ծրագիր

1 օր

  • Ժամանում Երևան, տրանսֆեր “Զվարթնոց” օդանավակայանից, տեղակայում հյուրանոցում
  • Էքսկուրսիա Երևանի կոնյակի գործարանում, հանրահռչակ հայկական կոնյակի համտեսում և ճաշ գործարանի տարածքում
  • Քաղաքայի քվեստ` City –տուրի տարրերով Երևան քաղաքում
  • Ընթրիք էթնիկ ռեստորանում կամ ակումբում:

2 օր

  • Նախաճաշ հյուրանոցում
  • Քվեստ խաղի շարունակությունը քաղաքից դուրս /մի քանի տարբեր ուղղություններով, տարբեր բարդության, տարբեր ակտիվության/` համատեղված տեսարժան վայրերում էքսկուրսիաներով:
  • Ճաշ, հայկական խոհանոցի տարատեսակ ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասեր
  • Խաղի եզրափակում, վերադարձ Երևան
  • Տոնական ընթրիք և հաղթողների պարգևատրում ակումբում /կամ ռեստորանում/

Հնարավոր է գիշերակացի կազմակերպում քաղաքից դուրս որևէ վայրում` խաղի շարունակությամբ, վրանային ճամբարում, գյուղական տնակում, տուրիստական բազայում կամ հյուրանոցում:

3 օր

Հայաստան և Արցախ
Հայաստանի և Արցախի մասին
Հայաստանի ֆոտոներ և տեսանյութեր
Տեղեկատվություն Հայաստանի մասին
Ուղևորություններ Արցախի գրասենյակից
Փոխադրամիջոցներ և սարքավորում
Փոխադրամիջոցներ և սարքավորում

Գրանցվել մեր փոստային խմբում.

"New Life" Water World, Hadrut
Restaurant Csardas
© 2008 aspar Tour