Ասպար Ուայլդ Տուր

Գլխավոր

Մեր մասին

Հետադարձ կապ

Join aspar Wild Tour on Facebook In English Русская версия сайта

Արցախի կենարար աղբյույրները, 5 օր

Ուղևորության տեսակ. պատմա-մշակութային, ակտիվ, արտաճանապարհային

Տևողություն. 5 օր

Երթուղի. Երևան - Գեղարքունիքի մարզ /Սևանա լիճ, Նորատուս, Հայրավանք/ - Արցախ, Քարվաճառի շրջան /Ջերմաջուր, Դադիվանք/ - Մարտակերտի շրջան /Գանձասար/ - Քարվաճառի շրջան /Զուար, Հանդաբերդ/ - Սելիմի լեռնանցք- Վայոց Ձորի մարզ /Նորավանք/ - Երևան

Ծրագիր

1 օր

2 օր

  • Նախաճաշ հյուրանոցում,
  • Ուղևորություն Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ,
  • Այցելություն Հայրավանք /9-րդ. դ./, և Նորատուս գյուղ, հնագույն խաչքարերի դիտում,
  • Ճաշ լճափին /ձկնային տեսականի, խեցգետին/,
  • Ուղևորություն Արցախ Վարդենիս-Սոտք ճանապարհով, այցելություն Ջերմաջուր, որի տաք, թթու հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի /Չեխիա/ և Ջերմուկի հանքային ջրերին: Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար:
  • Ճաշը և ընթրիքը` /խորովածի տեսականի, մոխրում պատրաստված կարտոֆիլ, տնական օղի և այլն/ Ջերմաջուրի տարածքում,
  • Գիշերակաց վրաններում, ցանկության դեպքում նաև` գյուղական տանը:

3 օր

  • Նախաճաշ ճամբարում:
  • Ուղևորություն Դադիվանք վանական համալիր /4-13-րդ դ./,
  • Ճաշ Տրտու /Թարթառ/ գետի ափին,
  • Ուղևորություն Մարտակերտի շրջան, Վանք գյուղ, այցելություն Գանձասար վանական համալիր /13-րդ. դ./,
  • Ընթրիք և գիշերակաց Վանք գյուղի հյուրանոցներից մեկում:

4 օր

  • Նախաճաշ հյուրանոցում,
  • Վերադարձ Քարվաճառ, ուղևորություն դեպի Զուար գյուղ, այցելություն տաք հանքային աղբյուր,
  • Ճաշ և հանգիստ աղբյուրի տարածքում,
  • Ուղևորություն Քնարավան գյուղ, այնուհետև ոտքով /40-60 ր./ արշավ դեպի Հանդաբերդ ամրոց /9-րդ. դ./,
  • Ընթրիք և գիշերակաց վրաններում, ցանկության դեպքում նաև` գյուղական տանը:

5 օր

  • Նախաճաշ,
  • Ուղևորություն Գեղարքունիքի մարզ, այնուհետև Սելիմի լեռնանցքով, դեպի Վայոց Ձորի մարզ, այցելություն Սելիմի քարավանատուն,
  • Ուղևորություն Ամաղուի կիրճ, ճաշ բնական քարայրում,
  • Այցելություն Նորավանք /11-13 դ./,
  • Վերադարձ Երևան, ընթրիք ռեստորանում,
  • Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայան:
Հայաստան և Արցախ
Հայաստանի և Արցախի մասին
Հայաստանի ֆոտոներ և տեսանյութեր
Տեղեկատվություն Հայաստանի մասին
Ուղևորություններ Արցախի գրասենյակից
Փոխադրամիջոցներ և սարքավորում
Փոխադրամիջոցներ և սարքավորում

Գրանցվել մեր փոստային խմբում.

"New Life" Water World, Hadrut
Restaurant Csardas
© 2008 aspar Tour