Այսպիսի տարբեր Հայաստան
Ուղևորության տեսակը. Արտաճանապարհային, արկածային, պատմամշակութային
Տևողությունը. 5 օր, 4 գիշեր
Սեզոնը. Շուրջ տարի /Արտաճանապարհային հատվածը, մինչև լեռնային լիճ` մայիս- հոկտեմբեր/
Երթուղին. Երևան- Արարատի մարզ /Խոր Վիրապ/ – Վայոց Ձորի մարզ /Նորավանք, Արենի գյուղ, Արջերի, Գոմք գյուղ/ – Սյունիքի մարզ /Զորաց Քարեր, Տաթև/ – Երևան -Կոտայքի մարզ /Գառնի, Գեղարդ/- Արմավիրի մարզ /Էջմիածին, Զվարթնոց/:
Ծրագիր
Օր 1
- Տրանսֆեր "Զվարթնոց" օդանավակայանից
- Ճաշ Երևանի էթնիկ ռեստորաններից մեկում
- Ուղևորություն Արարատի մարզ, այցելություն Խոր Վիրապ /4-17-րդ դդ/, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտին
- Ուղևորություն Վայոց Ձորի մարզ, Ամաղուի կիրճ, ճաշ բնական քարայրում /խոտաբույսերով թեյ, գյուղական պանիր, մեղր, մածուն, տնական գինի և այլն/
- Այցելություն Նորավանք վանական համալիր /11-13-րդ դդ./
- Այցելություն հանրաճանաչ Արենի գինեգործական գյուղ, ընթրիք գյուղում, տեղական ճաշատեսակների պատրաստում թոնրի մեջ /լավաշ, գաթա, միս և այլն/
- Ուղևորություն Վայք քաղաք, գիշերակաց հյուրանոցում:
Օր 2
- Նախաճաշ հյուրանոցում
- Ուղևորություն դեպի Հայաստանում ամենաերկար և հետաքրքիր քարանձավներից մեկը` Արջերի քարանձավ /5-6 ժամ/, վայրեջք 100 մետր, մինչև ստորգետնյա լիճ
- Ճաշ ռեստորանում, գետի ափին
- Էքսկուրսիա Մոզրովի քարանձավում
- Ուղևորություն Սյունիքի մարզ /Սիսիան քաղաք,/ տեղակայում հյուրանոցում, ընթրիք
- Ուղևորություն լեռնային Գոմք գյուղ, այնուհետև ամենագնացներով կամ ձիերով` դեպի լեռնային Գոմք լիճ /ծովի մակարդակից 2500մ բարձր/
- Ընթրիք լճափին
- Գիշերակաց վրաններում կամ գյուղական տանը:
Օր 3
- Նախաճաշ վրանային ճամբարում, կամ գյուղական տանը
- Ուղևորություն Սյունիքի մարզ
- Այցելություն Զորաց Քարեր /Քարահունջ/ նախնադարյան մեգալիթյան համալիր
- Ուղևորություն դեպի Տաթև վանական համալիր /9-10 դդ/, այցելություն համալիր աշխարհի ամենաերկար "Տաթևի Թևեր" ճոպանուղով /5-7 կմ/, Որոտան գետի կիրճի վրայով, 300 մետր բարձրությամբ
- Ճաշ գյուղական պանդոկում
- Վերադարձ Երևան, տեղակայում հյուրանոցում, հանգիստ
- Ընթրիք Երևանի ակումբներից մեկում:
Օր 4
- Նախաճաշ հյուրանոցում
- Այցելություն "Վերնիսաժ" հուշանվերների տոնավաճառ, այցելություն Երևանի լեգենդար "Արարատ" կոնյակի գործարան, էքսկուրսիա, կոնյակի տեսակների համտեսում
- Ճաշ ռեստորանում
- Ուղևորություն դեպի Կոտայքի մարզ
- Այցելություն Գառնու հեթանոսական տաճար /1-ին դ/
- Այցելություն Գեղարդավանք /13-րդ դ/
- Վերադարձ Երևան
- Ընթրիք ռեստորանում:
Օր 5
- Ուղևորություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, այցելություն Մայր Տաճար /4-17-րդ դդ/ և Հայ Առաքելական Եկեղեցու թանգարան, Այցելություն Զվարթնոց /7-րդ. դ/
- Ճաշ Էջմիածին քաղաքում, ռեստորանում
- Տրանսֆեր օդանավակայան:
Ողջ ուղևորության ընթացքում ընկերությունը կապահովի նման ուղևորության համար անհրաժեշտ բոլոր որակյալ պարագաներով և գույքով, ինչպես նաև` տաք սուրճով, թեյով, մրգով, չրեղենով և ջրեղենով: Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կլինեն բնության գրկում: Ձեզ կուղեկցեն ընկերության պրոֆեսիոնալ վարորդները:
|
Գրանցվել մեր փոստային խմբում.
|