Կատամարանով Սևանա լճում
Ուղևորության տեսակ. ակտիվ հանգիստ, հանգստյան օրերի, արտաճանապարհային, անհատական տուրեր,
Երթուղի. Երևան- Սևան “լճի շուրջ”
Ջրային երթուղու տևողություն. մոտ 200 րոպե
Տևողություն. 3 օր, 2 գիշեր
Սեզոն. հունիս-սեպտեմբեր
Ծրագիր
1 օր
- Տրանսֆեր “Զվարթնոց” օդանավակայանից, տեղակայում Երևանի հյուրանոցներից մեկում
- Ճաշ Երևանի էթնիկ ռեստորաններից մեկում
- Շրջայց Երևանում, այցելություն Երևանի լեգենդար "Արարատ" կոնյակի գործարան, կոնյակի տեսակների համտեսում, այցելություն Հաղթանակի պուրակի դիտակետ, այնտեղից ոտքով դեպի “Կասկադ” ճարտարապետական համալիր, զբոսանք քանդակների պուրակում, այնուհետև` դեպի Ազգային օպերայի և բալետի շենքին հարակից ազատության հրապարակ և հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, երգող շատրվանների մոտ
- Ընթրիք ռեստորանում կամ ակումբում:
2 օր
- Նախաճաշ հյուրանոցում
- Ուղևորություն Գեղարքունիքի մարզ, բարձր լեռնային Սևանա լիճ /2000մ/
- Ջրային ճամփորդություն կատամարանով /վարելու դասընթացներ, հրահանգավորում/, խեցգետին որսալու “մրցույթ”
- Ճաշ կատամարանում /խեցգետին, տեղական գարեջուր և այլն/
- Ելք Սևանի թերակզի
- Այցելություն Սևանավանք /9-րդ դ/
- Ուղևորություն դեպի հակառակ ափ
- Այցելություն Հայրիվանք /9-րդ դ/, այնուհետև` Նորատուս գյուղ, որտեղ գտնվում է ներկայիս Հայաստանի ամենամեծ թվով Խաչքարերի խումբը
- Ակտիվ հանգիստ լճափին
- Ընթրիք և գիշերակաց վրանային ճամբարում:
3 օր
- Նախաճաշ վրանային ճամբարում
- Արտաճանապարհային մեքենաներով ճամփորդություն Սևանա լճի շուրջ
- Տեղակայում Արդանիշ գյուղի ափամերձ տարածքում
- Ակտիվ հանգիստ, ձկնորսություն
- Ընթրիք
- Վերադարձ Երևան կամ գիշերակաց վրանային ճամբարում
|
Գրանցվել մեր փոստային խմբում.
|